Զապորոժիեին հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 7-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶապորոժիեում ռուսական հարվածներից զոհերի թիվը հասել է 7-ի, 22 մարդ վիրավոր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հարվածը հասցվել է դեկտեմբերի 10-ին, ինչի հետևանքով ոչնչացել է մասնավոր հիվանդանոց, և վնասվել են մերձակայքում գտնվող շենքերը։ Ըստ ոստիկանության՝ փլատակներում կարող են մարդիկ լինել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ուկրաինական ուժերն էլ հարվածներ են հասցրել Ռուսաստանին։ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, ըստ տեղի իշխանությունների, վնասվել է կաթսայատունը, 27 բազմաբնակարան շենքերում անջատվել է ջեռուցումը։
Իսկ Բրյանսկում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, հրդեհ է բռնկվել արդյունաբերական օբյեկտում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Բրյանսկում գտնվող նավթաբազայի, որը հանգեցրել է խոշոր հրդեհի։