ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ է Հայաստանը կախված Վրաստանի ներկայիս իրավիճակից» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում ստեղծված իրավիճակը շատ լրջորեն է ազդում այն գործընթացների վրա, որոնք արդեն իսկ ընթանում են և սպասում են Հայաստանին մոտ ապագայում, baltnews.com-ի հետ զրույցում ասել է «Եվրասիա» ոչ առևտրային կազմակերպության խորհրդի անդամ Միքայել Բադալյանը։

«Խոսքը նախ և առաջ եվրոպական հանրաքվեի մասին է, հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ Հայաստանում մի խումբ արևմտամետ քաղաքական և հասարակական գործիչներ նախաձեռնեցին հանրաքվեի ստորագրահավաք, ավելի քան 50 հազար ձայն է հավաքվել, ուղարկվել ԿԸՀ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում ասել է, որ ոչ մի պատճառ չկա չընդունելու  այդ ստորագրությունները, և, ըստ էության, հանրաքվեն տեղի կունենա 2025 թվականի մարտին։ Բայց քանի որ ներկայումս իրադարձություններ են տեղի ունենում Վրաստանում, հենց դրանցից էլ կախված կլինի այդ հանրաքվեի արդյունքը»,- վստահ է նա։

Բադալյանը նաև համոզված է, որ Վրաստանում արևմտամետ ընդդիմությանը չի հաջողվի հասնել որևէ իրական արդյունքի, և որ իշխանությունները կկարողանան փրկել երկիրը։ ««Մայդան»-ը, Վրաստանում իշխանափոխությունը երկրին բացարձակ աղետի կբերի: Մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ այնտեղ երկրորդ ճակատ կբացվի Ռուսաստանի դեմ, որ Վրաստանը կմիանա պատժամիջոցներին, և դա կդառնա Ռուսաստանի դեմ Արևմուտքի պայքարի ևս մեկ կետ, քանի որ Արևմուտքը բոլորովին հետաքրքրված չէ վրացիների, հայերի, մոլդովացիների ճակատագրերով: Դա մեզ՝ Հայաստանի այն ուժերին, ովքեր դեմ են եվրաինտեգրմանը, մեր հարևանների կողմից լրացուցիչ ուժեր և փաստարկներ կտա»,- նշել է փորձագետը։ 

«Միևնույն ժամանակ, պետք է շատ հստակ ուսումնասիրել այսօրվա վրացական ընդդիմության գործողությունները, հասկանալ, որ դա անպայման կլինի նաև Հայաստանում: Կա բացարձակ վստահություն, որ մեր վրացի եղբայրները գոյատևելու են, և մենք կամաց-կամաց կբռնենք վերականգնման ճանապարհը ու անպայման կհասնենք հաջողության»,- եզրափակել է Միքայել Բադալյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular