ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նման բան չէր եղել. փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջության հոսքի անկման պատճառները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի 10 ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6 %-ով։ Նման տվյալներ է հայտնել Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, գրում է tsargrad.tv-ն։

Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ուսումնասիրել է, թե ի՞նչն է այդ անկման պատճառները։ Sputnik գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ հայկական զբոսաշրջության պատմության մեջ նման ցուցանիշներ չեն եղել։ Եվ դա չնայած նրան, որ  հանրապետությունում նույնիսկ խոշոր արտակարգ իրավիճակներ չեն եղել։ «Զբոսաշրջային հոսքի 6,2 տոկոսով նվազումը տագնապալի ազդանշան է»,- համոզմունք է հայտնել Ապրեսյանը։

Նրա կարծիքով, այդ երևույթի պատճառները Հայաստանում գների բարձրացման և աշխարհաքաղաքական լարվածության մեջ են։ Զբոսաշրջիկների մեծ մասը հանրապետություն է գալիս Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից։ Ճանապարհորդների միայն 1,5 %-ն է Չինաստանից, 3 %-ն ԱՄՆ-ից և 1,4 %-ը Ֆրանսիայից։

Հավելենք, որ ռուս զբոսաշրջիկների թիվը Հայաստանում վերջին շրջանում նվազել է նաև այն պատճառով, որ Հայաստանը դադարեցրել է աշխատանքը MIR քարտերով։ Դրանից գումար կարելի է հանել միայն ՎՏԲ բանկի բանկոմատներից։ Միաժամանակ երկրում ռուբլու չափազանց անբարենպաստ փոխարժեք է, ինչի պատճառով նույն ապրանքների համար պետք է կրկնակի թանկ վճարել։ Օրինակ, եթե Ռուսաստանում կաթի մեկ փաթեթն արժե 70 ռուբլի, ապա Երևանում 200 ռուբլի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular