ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինկենն Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները. Բաքուն արձագանքել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ սրացող ճնշումները. Այս մասին X-գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները և ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին, այդ թվում՝ Ռուֆաթ Սաֆարովին, Սևինջ Վագիֆգիզիին և այլոց, որոնք կալանավորվել են հանուն մարդու իրավունքների իրենց աշխատանքի համար», - գրել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է կոչին՝ հայտարարելով, որ դատապարտում և մերժում է այն: Բաքվի պնդմամբ՝ Բլինկենի «կանխակալ» հայտարարությունը «խեղաթյուրում է երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված իրավիճակը և նպատակ ունի միջամտել Ադրբեջանի դատական ​​և իրավական գործընթացներին»։

«Բոլորը քաջատեղյակ են, որ Բլինկենի ելույթը երկակի ստանդարտների դիրքերից՝ կապված մեր երկրում մարդու իրավունքների ներկա իրավիճակի հետ, կաթվածահար է արել ԱՄՆ-ի քաղաքականությունն ամբողջ Հարավային Կովկասում»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular