ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին «ծաղրածու է». Կիև-Թբիլիսի «փոխհրաձգությունը» սրվում է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել Ուկրաինայի և Վրաստանի իշխանությունների միջև. իրավիճակը հասել է նույնիսկ վիրավորական արտահայտությունների:Գրել ենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ-ի պատճառով հերթական անգամ անողոք քննադատության է ենթարկել թե՛ Թբիլիսիին, թե՛ Արևմուտքին:

Շուրջ մեկ ժաբաթ առաջ էլ նա պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների դեմ.Կիևի «սև ցուցակում» հայտնվել է 19 անձ, այդ թվում՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն, ինչպես նաև դատավորներ և պատգամավորներ։

«Սրանք պատժամիջոցներ են Վրաստանի կառավարության այն հատվածի դեմ, որ Վրաստանը հանձնում է Պուտինին», - հայտարարել էր Զելենսկին։

Իշխող «Վրացական երազանք»-ից Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Թեա Ցուլուկիանին, ով ևս ընդգրկված է Ուկրաինայի պատժամիջոցների տակ գտնվող 19 վրացի պաշտոնյաների ցուցակում՝ իբր ժողովրդավարական արժեքներն ուրանալու համար, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին «ծաղրածու» է անվանել։

«Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ իրեն հիանալի է զգում՝ չնայած Զելենսկու պատժամիջոցներին։

«Մոտ քառասուն տարի առաջ ծաղրածուներն ինձ հետաքրքիր էին: Այսօր ինձ չեն հետաքրքրում ծաղրածուները»,- հեգնել է փոխխոսնակը։

Բացի այդ, Ցուլուկիանին, կապված վրացի պաշտոնյաների դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցների հետ, ասել է, որ «գլխավորն այն է, որ ժողովուրդն ու պետությունը չտուժեն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular