ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյուղվարկ վերցնեմ, նիվա գնեմ, գցեմ ձորը, դե, կառավարությո՛ւն, արի տես ի՞նչ ես անում. այս մոտեցումն անընդունելի է. Փաշինյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Մենք ֆիքսում ենք, որ Հայաստանում կա 218 հազար մարդ, որոնք ունեն 1 մլն դրամից պակաս վարկեր, որոնք առնվազն երեք տարի դասակարգված են որպես անհուսալի վարկ: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախագիծ ենք մշակել և նրանց առաջարկում ենք որ կարող են այս կարգավորման արդյունքում աշխատել և աշխատանքի ընթացքում այս պարտքերը մարելու համար ոչ թե նրանց աշխատավարձի 50 տոկոսը բռնագանձվի, այլ 20 տոկոսը:

Մարդը եթե գնա գրանցված աշխատի, իր աշխատավարձի 50 տոկոսի փոխարեն 20 տոկոսն է վճարում և դրան գումարած, իր ամբողջ եկամտահարկը մենք ուղղում ենք իր հին պարտքը փակելուն առաջիկա 24 ամսվա ընթացքում: Պարտադիր պայման է, որ այդ 24 ամսվա ընթացքում գտնվի ֆորմալ աշխատանքի մեջ»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ մեր հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկի վերցնելը ռիսկ է և պատասխանատվություն: «Ամեն օր 20-30 նամակ եմ ստանում, որ մարդն ասում է՝ վարկ եմ վերցրել, չեմ կարողանում փակել, սա անընդունելի խոսակցություն է: Ֆինասական գրագիտությունն ունի ֆունդամենտալ խնդիրներ: Այդ խնդիրնեից մեկն էլ այն է, որ չես կարող ասել՝ վարկ եմ վերցրել, չեմ կարողանում փակել, արի այս անգամ դու փակի: Սա նույնն  է, ինչ փողոցով քայլես, մարդն ասի՝ մրսում եմ, շորերդ տուր հագնեմ: Մենք գիտենք, չի կարելի դա ասել, նույնն էլ սա է»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ ամեն կոպեկի, լումայի հետ վարվելու կուլտուրան շատ կարևոր բան է: «Մենք մեր քիչ ու շատ փողի հետ ո՞նց ենք վարվում, այստեղ է բարեկեցության ու տնտեսական զարգացման հիմքը: Ամեն վարկ վերցնող պետք է իրեն հաշիվ տա, էլ չեմ ասում այդ երկար պատմությունները՝ գյուղվարկ վերցնեմ, գնամ նիվա առնեմ, նիվան գցեմ ձորը, դե կառավարությո՛ւն, արի տես հլը ի՞նչ ես անում: Մենք, որտեղ կա օգնության կարիք, օգնում ենք, բայց պետք է նաև ասենք՝ հարգելիներս, այդպես չէ: Այդ գործելակերպն անընդունելի է, և մենք  դրա մասին պետք է ասենք»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular