Պետդեպն արգելել է վիզա տրամադրել Վրաստանի 20 քաղաքացու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ իշխանությունները վիզային սահմանափակումներ են մտցնում Վրաստանում մոտ 20 մարդու, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների և օրենսդիրների նկատմամբ՝ իբր ժողովրդավարական նորմերը խախտելու համար, ինչպես նաև լրացուցիչ պատժամիջոցներ են նախապատրաստում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի՝ հինգշաբթի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։
«Պետդեպարտամենտն այսօր հայտարարում է լրացուցիչ միջոցներ՝ որպես վիզային սահմանափակման քաղաքականության մի մաս, որը ներառում է վիզաների տրամադրման արգելք այն անձանց համար, ովքեր պատասխանատու են կամ ներգրավված են Վրաստանում ժողովրդավարության խարխլման մեջ», - նշվում է փաստաթղթում: Այս մարդկանց անուններն ու պաշտոնները չեն նշվում։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության անհիմն բռնությունն ու դաժանությունը Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարարների, լրատվամիջոցների աշխատողների, իրավապաշտպանների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Պետքարտուղարությունը կարծում է, որ «Վրացական երազանքը երես է թեքել Վրաստանի եվրատլանտյան ապագայից», որը, ենթադրաբար, ցանկանում է նրա քաղաքացիների ճնշող մեծամասնությունը։ «Մենք հանձնառու ենք` ապահովելու, որ բարձրաստիճան պաշտոնյաները կամ նրանք, ովքեր ներգրավված են ժողովրդավարության խաթարման մեջ, ենթարկվեն վիզային սահմանափակումների», - ընդգծվում է փաստաթղթում։