ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համացանցում հայտնվել է Ժիրինովսկու 2025 թվականի կանխատեսումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2025 թվականին սպասվում է Ուկրաինայի փլուզում, ինչպես նաև Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի «փլուզում»։ Այդ մասին ասել էր Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին դեռ 2015 թվականին, գրում է aif.ru-ն: «Տաս մասի չես բաժանի, դա նշանակում է, որ պարզապես երկրի փլուզում է»,- ասել է քաղաքական գործիչը հեռուստահաղորդումներից մեկում խոսելով Ուկրաինայի մասին։ Ժիրինովսկին նաև հիշեցրել է Իսրայելի և Իրանի միջև երկարատև հակամարտությունը: Նրա խոսքով 2025 թվականին իսրայելական կողմն ԱՄՆ-ի հետ միասին ռազմական հակամարտության մեջ կմտնի Թեհրանի հետ։ «Եվ նրանք կհասցնեն հարվածներ: Ամերիկյան նավերն արդեն շարժվում են դեպի Իրանի ափեր»,- մեկնաբանել է նա։

Քաղաքական գործիչը վստահ էր, որ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կհարվածի Իրանի տարածքին, միլիոնավոր փախստականների հոսք կսկսվի այդ արաբական երկրից, ընդ որում նրանք «կգնան հյուսիս», իսկ հետո Ռուսաստանը կփակի սահմանը։ «Այնտեղ արյունալի խառնաշփոթ է լինելու։ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը կփլուզվեն»,- ամփոփել էր Ժիրինովսկին։

Ավելի վաղ հայտնվել էր Վլադիմիր Ժիրինովսկու այն կանխատեսումը, որտեղ նա ասում էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրել է տապալել Բաշար ալ Ասադին, ով Սիրիայի նախագահն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular