ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կտրում է Հայաստանը ռազմավարական գործընկերներից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Ի սկզբանե Եվրասիական հնգյակի գագաթնաժողովը պետք է կայանար Երևանում, սակայն ՀՀ կառավարության ղեկավարը հրաժարվել է հյուրընկալել գործընկերներին, քանի որ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ոչ բոլոր անդամներն են ողջունված Հայաստանում», գրում է Vestikavkaza.ru-ն։ Եվրասիական ինտեգրման նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հակասական վերաբերմունքը նորություն չէ, նա դեռ մինչև իշխանության գալն էր քարոզում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գաղափարը։ Բայց 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո վարչապետի աթոռը զբաղեցրած Փաշինյանը նվազեցրեց իր հակաինտեգրացիոն եռանդը: 

Այնուամենայնիվ, ներկայումս Փաշինյանի և նրա կողմնակիցների հարձակումները Ռուսաստանի դեմ փաստացի դարձել են նորմ։ Մոսկվային ոչ միայն մեղադրում են դավաճանության մեջ, այլ, ընդհանրապես, ռուսական ներկայությունը Հայաստանում անվանում են սպառնալիք։ Նման հայտարարություններին ուղեկցում են քաղաքական և դիվանագիտական ​​դեմարշները: Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը, որը ՌԴ նախագահին կալանավորելու օրդեր էր արձակվել, Զելենսկի ընտանիքի հետ անձնական բարեկամության դրսևորումները և այլ միանգամայն միանշանակ ազդանշանները խոսում են Հայաստանի իր ամենամեծ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ վերաբերմունքի մասին։ Այս քայլերին ռուսական արձագանքը զուսպ է: Մոսկվան ավանդաբար նախընտրում էր վեճերը չմտցնել հանրային դաշտ։ Արդյունքում, պաշտոնական Երևանից հարձակումները մարում են ռուսական զսպվածությամբ և երկխոսության չհրապարակմամբ։

Հետևաբար, Երևանում Եվրասիական բարձրագույն խորհրդի անցանկալիության մասին Փաշինյանի մեկ այլ քաղաքական նոու-հաուն ուղղված է ոչ այնքան Ռուսաստանին, որքան մեկ այլ դաշնակցին՝ Բելառուսին։ Դեռ ամռանը Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին դասել էր Հայաստանի թշնամիների շարքում և ասել, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ այն գլխավորում է Լուկաշենկոն։ Այստեղ, իհարկե, Հայաստանի վարչապետը փորձել է իր աշխարհաքաղաքական ճաշակին այդքան մոտ ֆրանսիական թագավորի Լյուդովիկոս 14-րդին նմանակել, որն ասում էր. «Պետությունը ես եմ»։ Բելառուսի նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքն այնքան էլ վատը ​​չէ, սոցհարցումների համաձայն այդ երկիրն ամենաանբարյացակամ երկրների թվում չէ։

Տնտեսական շահերի տեսանկյունից Հայաստանին Բելառուսի հետ վիճաբանություն պետք չէ: Վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանի արտահանումը Բելառուս աճել է ավելի քան 3 անգամ և գերազանցել 100 մլն դոլարի շեմը: Ի դեպ, դա գործնականում լավագույն արդյունքն է ԱՊՀ երկրներից և զիջում է միայն Ռուսաստանին, ում հետ տնտեսական կապերը փորձում է նվազեցնել Հայաստանը, բայց որն անհնար է: Այդ երկրի հետ էլ  Հայաստանի գործընկերությունը անշեղորեն աճում է: 2021 թվականից ի վեր արտահանումը դեպի Ռուսաստան աճել է ավելի քան 4 անգամ։ Այնպես որ, ավանդական գործընկերությունների համակարգված կտրումը, անշուշտ, հարվածելու է Հայաստանի բնակիչների գրպանին։ Հենց դա է Երևանին հետ պահում կտրուկ շարժումներից և եվրասիական ասոցիացիաներից դուրս գալու սպառնալիքների իրականացումից։ Բացի այդ, միության ներսում լինելը շատ ավելի հարմար է այդ միության հենարանները խաթարելու համար։ Ուստի, չնայած բոլոր հայտարարություններին, Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կժամանի դեկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, կնստի նույն սեղանի շուրջ նրանց հետ, ում չէր ուզում տեսնել Երևանում, և ամանորյա «ընտանեկան լուսանկարի» վրա նրանց ձեռքերը կսեղմի: Բայց չնայած դրան Հայաստանի արտաքին քաղաքականության վերաձևափոխումները կշարունակվեն: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular