ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերման է ենթարկվել  Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդականը, ում մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը վերջերս ոստիկանությունում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ հերթական անգամ հանձնարարականներ են տվել, որ թե՛ քրեական, թե՛ համայնքային ոստիկաններն ու պարեկային ծառայության պարեկները պետք է շարունակեն էլ ավելի խիստ պայքարը՝ տարբեր տեսակի հանցատեսակների ոչ միայն բացահայտման, այլև կանխման ու նախականխման ուղղությամբ: Դրա մեջ է մտնում նաև պայքարը ապօրինի թմրամոլության և թմրաշրջանառության դեմ:  

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ հերթական օպերացիան են իրականացրել՝ Արագածոտնի մարզում: Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի՝ Ագարակ-Աշտարակ խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա:

Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Աշտարակի ոստիկանները՝ բաժնի պետ Ս. Մարտիրոսյանի գլխավորությամբ մեկնում են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ այդ հատվածը, ու հայտնաբերում են կասկածելի «Mercedes»-ը, ինչի հետո վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին:

 Տեղում անձնական զննությամբ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:  

Վարորդի մոտ հայտնաբերում են խոշոր չափի թմրամիջոց, Գ. Շամշյանի՝ տեղեկություններով՝ «մարիուխուանա» տեսակի:  

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածանքով ոստիկանություն տեղափոխված Արմեն Մարկոսյանը աշխատում է՝ որպես Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդական:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular