ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենսաթոշակի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշմամբ սահմանված անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրման ժամկետների երկարաձգման վերաբերյալ նոր նախագիծը, որով առաջարկվում է գործընթացը դարձնել շարունակական՝ ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ միջոցառման շահառուների թվի՝ 2022 թվականի միջին ամսականը կազմել է 44031, իսկ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝  2915 դրամ։ 2024 թվականի սեպտեմբերին այս ցուցանիշները կազմել են, համապատախանաբար, 257332 և 3395 դրամ:

2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 6.7 մլրդ դրամ։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

  • շարունակել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարը տրամադրվելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը,
  • «կենսաթոշակառու (նաև շահառու)` անձ, որի անվամբ բացվել է կենսաթոշակառուի բանկային հաշիվը (որին նշանակվել է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կենսաթոշակ, կամ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչ` ծնող, որդեգրող, խնամակալ) և այդ բանկային հաշվին առկա դրամական միջոցներով անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու ամսին ունեցել է կենսաթոշակ ստանալու իրավունք և կենսաթոշակի վճարման եղանակը եղել է անկանխիկ»,
  • հետվճարը փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկվել է,
  • անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչի փոփոխության դեպքում հետվճարը հաշվարկվում է այն օրինական ներկայացուցչի կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների գումարից, ում վճարվել է այդ ամսվա կենսաթոշակը,
  • հետվճարի ցուցակը ձևավորելիս վճարման ցուցակ չի ներառվում համադրման օրվա դրությամբ մահացած կենսաթոշակառուի, բնակչության պետական ռեգիստրով չնույնականացված անձի, անկանխիկ գնումների և վճարումների գործարքներ կատարելու ամսին կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձի տվյալները,
  • բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով բանկային հաշվին չփոխանցելու դեպքում գումարը պետական բյուջեից ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, ծառայությանը տրամադրում է սահմանված ձևի (կարգի N 4 Ձև) տվյալներ,
  • բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով բանկային հաշվին չփոխանցելու դեպքում հետվճարի գումարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում շահառուին վճարելու դեպքում այդ մասին վճարման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում բանկը տեղեկացնում է ծառայությանը՝ տրամադրելով սահմանված ձևի (կարգի N 5 Ձև) տվյալներ։

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է բանկերի և ծառայության միջև տեղեկատվության փոխանակման N N 2, 3 Ձևերում կատարել խմբագրական որոշ փոփոխություններ, որով հստակեցվում են փոխանակվող տվյալները:

Մանրամասները՝ այստեղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular