ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն անցել է ավելի կոշտ հռետորաբանության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտոնական Բաքուն երեկ արդեն նախագահ Ալիևի բերանով ակնարկել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու միտք չունի։ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության պայմանագրի նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, իսկ Փաշինյանի հետ կազանյան վերջին հանդիպումից հետո կարծում է՝ երկու չհամաձայնեցված կետերն էլ Հայաստանը կարող է ընդունել։ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը նշել է, թե Երևանն ու Բաքուն դեռևս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերից ձեռնպահ մնալու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին կետերը։

Ալիևը նաև սպառնում է 150 մլրդ դոլար պահանջել Հայաստանից, եթե չհրաժարվենք միջպետական հայցերից։ Հիշեցնենք, ՄԻԵԴ ու Հաագայի արդարադատության դատարան ներկայացված հինգ հայցերով Ալիևն ու նրա բազում ենթականեր կարող են ռազմական հանցագործներ ճանաչվել, եթե Փաշինյանը հետքայլ չանի։

Ըստ Ալիևի՝ Հայաստանը պետք է Սահմանադրությունը փոխի, նաև հրաժարվի զենքի գնումներից։

Ուշագրավն այդ հարցազրույցում Թուրքիային վերաբերող հատվածն է։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու՝ Թուրքիայի ենթադրյալ ծրագրերի մասին հաղորդագրությունները քաղաքական շահարկումներ են, և որ Բաքուն թուրքական ռազմաբազայի կարիք չունի։ Ըստ Ադրբեջանի նախագահի, Թուրքիան և նրա ռազմական կառույցները մեծ դեր են խաղացել ադրբեջանական բանակի արդիականացման և մարտունակության, գործողությունների պլանավորման, իրավիճակի վերլուծության, ռազմական հետախուզության ներուժի բարձր չափանիշներին հասցնելու գործում, բայց որևէ ռազմաբազա Ադրբեջանի տարածքում չի լինելու։

Սա էլ, թերևս, Բաքվի պատասխանն է Էրդողանին։ Վերլուծաբանները տևական ժամանակ նշում էին, որ երկու երկրների միջև լուրջ խնդիրներ կան, Բաքուն փորձում է ինքնուրույն խաղալ և չդառնալ Անկարայի կցորդը։

Սուսաննա Էլբակյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular