ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու կինն ուղիղ եթերում են սպառնում չմուծվող գործարարներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը տեսանյութ են հրապարակել, որտեղ անդրադառնում են «Իմ քայլը» հիմնադրամի անունից Աննա Հակոբյանի նամակին, որտեղ նա խնդրել էր նվիրատվություններ իրականացնել հիմնադրամին: Ըստ Հակոբյանի, նամակներ ուղարկվել են 473 խոշոր ընկերությունների, որոնցից 383-ը չեն արձագանքել առհասարակ և ոչ մի լումա չեն փոխանցել:

Պաշտոնապես ստացվել է 4 մերժում տարբեր հիմնավորումներով, իսկ դրական արձագանք ստացել են 86 ընկերությունից: 86 ընկերությունները 1-ից 10 մլն դրամ են փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին։

Նիկոլ Փաշինյանը նշել է, թե փաստը, որ ընկերությունների մեծ մասը չի արձագանքել նամակին, մի քանիսն էլ մերժել են պաշտոնապես, նշանակում է, որ այդ մարդիկ որևէ ձևով պարտադրված չեն եղել դա անել. «Եթե կարող են նամակն անարձագանք թողնել կամ մերժել, հետևաբար որևէ հարկադրանք չկա և այդ ուղղությամբ բոլոր մտքերն առնվազն տեղին չեն»,- ասել է նա:

Իրականում, հենց այս եթերն ուղիղ հրահանգ էր պետական կառույցներին, այդ թվում՝ ՊԵԿ նորանշանակ պետին, ճնշումներ սկսել վարչապետի տիկնոջ հիմնադրամին չմուծված ընկերությունների դեմ։ Առաջիկայում ՊԵԿ-ն իսկական ռեյդեր է իրականացնելու, հարկային տեռորի է ենթարկելու այդ ընկերություններին։ Հատկապես, որ բյուջեի հարկային մուտքերն իշխանության ակնկալածից ցածր են, որոշվել է տեղը հանել Աննայի խնդրանքն արհամարհած ընկերություններից։

Լիա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular