Մեկուսարանում բռնկված հրդեհի հետևանքով 5 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՅակուտսկի մեկուսարանում բռնկված հրդեհի հետևանքով, որտեղ պահվում են առանց թույլտվության իրենց ստորաբաժանումները լքած զինվորականները՝ դասալիքները, զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ 7-ը, հայտնում է Յակուտիայի օպերատիվ շտաբը։
«Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հրդեհ է գրանցվել Վիլյույսկի նրբանցքում։ Ծխի թունավորումից տուժել է 7 մարդ. նրանք գտնվում են հիվանդանոցում, բժիշկները նրանց ցուցաբերում են անհրաժեշտ ողջ օգնությունը։ 5 մարդ մահացել է, նրանց ինքնությունը պարզվում է»,- ըստ Interfax-ի ասված է շտաբի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել մեկուսարանում, որտեղ պահվում են զորամասը լքած զինծառայողները։ Յակուտիայի զինվորական կոմիսարիատի տվյալներով՝ հրդեհի պատճառները պարզվում են։ Տեղում աշխատում են համապատասխան մարմինները։