ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսիկը ռևանշ մենամարտում հաղթել է Ֆյուրիին՝ պաշտպանելով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

ՍՊՈՐՏ

Ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը երկրորդ հաղթանակն է տարել բրիտանացի Թայսոն Ֆյուրիի նկատմամբ, հայտնում է bbc.com-ը։Ուկրաինացի քաղաքական գործիչներն ու ռազմական պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, ցնծությամբ են արձագանքել Ուսիկի հաղթանակին՝ այն համեմատելով ամբողջ երկրի հաղթանակի հետ։ Զելենսկին իր հայրենակցի հաղթանակը խորհրդանշական է համարել:

Նախագահի պաշտոնական հաղորդագրությունում գրված է. «Հաղթանակ. Այնքան կարևոր և այնքան անհրաժեշտ բոլորիս այժմ: Պաշտպանելով չեմպիոնական տիտղոսը՝ Ալեքսանդրն ապացուցեց՝ մենք՝ ուկրաինացիներս, չենք զիջի այն, ինչ ունենք։ Եվ որքան էլ դժվար լինի, մենք հաղթելու ենք։ Ռինգ, մարտադաշտ կամ դիվանագիտական ​​ասպարեզ՝ մենք պայքարում ենք և չենք զիջի այն, ինչ ունենք»։

«Պատմական» որակված և Սաուդյան Արաբիայում կայացած մենամարտին մասնակցելու համար բռնցքամարտիկները միասին կստանան ռեկորդային հոնորար՝ 190 միլիոն դոլար։

12 ռաունդների արդյունքներով մրցավարները միաձայն հաղթանակը տվել են Ուսիկին՝ 116-112։ Մենամարտn ուկրաինացի բռնցքամարտիկին բերել է 23-րդ հաղթանակը։ Նա պահպանել է երեք չեմպիոնական գոտի և մնացել անպարտելի։

Սա 37-ամյա ուկրաինացի Ուսիկի և 36-ամյա բրիտանացի Ֆյուրիի երկրորդ հանդիպումն էր։ Առաջինը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսին կրկին Սաուդյան Արաբիայում։ Ուկրաինացի բռնցքամարտիկը հաղթող էր ճանաչվել, սակայն Ֆյուրին չի ընդունել պարտությունը: Ուստի կայացել էր ռևանշ մենամարտը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular