ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը մասշտաբային վերազինման է․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական բանակի բարեփոխումների շրջանակներում են:

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը, հաջորդ տարի, թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է, ինչն ամբողջության ՆԱՏՕ-ական չափանիշների հիման վրա է:

Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել ինչպես սպառազինության, ռազմական տեխնիկայի համապատասխանեցում, այլ նաև անձնակազմի, որոնք ուսուցման-վերապատրաստման հատուկ կուրսեր են անցել ինչպես Թուրքիայիում, այնպես էլ, ծրագրերով Ադրբեջանում:

Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular