ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարեց կնոջը փակի տակ պահած «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի տերը փորձել է խոչընդոտել քննիչի աշխատանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում գտնվող «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի սեփականատերը շարունակում է խոչընդոտներ ստեղծել 70-անց կնոջ՝ տիկին Օֆիկի, համար։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց տարեց կնոջ մտերիմներից մեկը՝ Դավիթ Սաֆարյանը։

Տղամարդու խոսքով՝ թեև՝ քննիչը տարածքում քննչական գործողություններ իրականացնելուց հետո դիմել է թաղապետարան տարեց կնոջ տան մուտքի դիմաց ամրացրած ցանկապատի տեղադրման հիմքերը պարզելու համար, սակայն մինչ օրս պատասխան չկա, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ տարածքի սեփականատերը՝ Մուշեղ Միրիջանյանը, ինքը որոշի, թե տարեց կնոջ հարազատներից ով կարող է իր տարածքով ելումուտ անել։

«Քանի որ տատիկի տուն մտնելու միակ ճանապարհը «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի բակն է մնացել, մարդիկ չեն կարողանում հանգիստ ելումուտ անել։ Անգամ տատիկի բարեկամները, որ գնում են, ուզում են նրան տեսնել, տարածքի սեփականատերն է որոշում, թե ով կարող է իր տարածքով մուտք գործել, ով չի կարող։ «Սև ցուցակ» ունի և դրանով է առաջնորդվում։ Լկտիությունն այն ստիճան էր հասել, որ փորձեց քննիչի աշխատանքը խոչընդոտել քննչական գործողություններ իրականացնելու ժամանակ։ Ասաց՝ դա սեփական տարածք է և այլն, իհարկե՝ քննիչը չենթարկվեց։ Քննիչն ասաց՝ սեփական տարածք է, ես քննչական գործողություն եմ իրականացնում, մյուս հարցերը Դուք դատարանում պարզեք, կատարվել է հանցագործություն՝ ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում, չհաշված մնացածը»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքացին նաև նշեց, որ տարածքի սեփականատերը, բացի տարեց կնոջ տան մուտքը փակելուց և շինության մի հատվածը քանդելուց՝ նաև հոսանքի լարերն է կտրել, ջրագծերը քանդել և թուլ չի տալիս թեկուզ այլ հասցեից էլեկտրաէներգիայիով ապահովել նրան։

«Հարազատներով տատիկի համար «դվիժոկ» էինք տարել, որ գոնե լույս ունենար, հիմա դա խափանվել է, հարևանից խնդրեցինք՝ լարով հոսանք տա, բայց հետո իմացանք՝ օրենքով չի թույլատրվում, բացի այդ, Մուշեղն էլեկտրիկին ասել էր, եթե նման բան անես, կապ չունի, թե որտեղից ես հոսանքը բերելու, բողոք կգրեմ, որ քեզ գործից հանեն։

Փաստացի՝ թաղապետարանը բացարձակ ոչինչ չի ձեռնարկել ցանկապատը հանելու ուղղությամբ, տարածքի տերն էլ՝ Մուշեղը, մինչև հիմա շարունակում է խոչընդոտել թե՛ լույսի, թե՛ ջրի, թե՛ մուտքի հարցերում»,- ասաց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի սեփականատերերը փակի տակ են պահում տարեց միայնակ կնոջը։ Ավելին՝ սույն կազմակերպության տերը՝ ոմն Մուշեղ, հարձակվել էր դեպքի վայր ժամանած Oragir.News-ի լրագրողի վրա, խլել հեռախոսը, որով նա նկարահանում էր իրականցնում՝ այդ կերպ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը։

Հայտնել էինք նաև, որ «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին՝ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետ։ Կասկածներ կան, որ սույն ընկերության սեփականատերերը սերտ կապերի մեջ են գործող իշխանությունների հետ, և հենց դրանով էլ պայմանավորված են հարյուրավոր միլիոն դրամների արտոնությունները, որոնք ստացել են Կառավարության կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular