Դեկտեմբերի 27-ից տեղումներ են սպասվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Դեկտեմբերի 27-ից տեղումներ են սպասվում](/timthumb.php?src=disc/24-12-24/69bafd211d0e9f1999792a3a4b2ee493.jpg&w=780)
Երևան քաղաքում` դեկտեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում են տեղումներ։
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում ձնախառն անձրևի տեսքով։ Քամին արևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։