ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը «կգցի» Փաշինյանին. Աշոտյանը «ռուսներին սադրելու» և Հայաստանի իշխանություններին տրված դեղին քարտի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքը երկակի խաղ է խաղում Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակայնորեն սատարելով նրան «սադրել ռուսներին» և փորձագիտական ​​զեկույցներով ցույց տալով իր իսկական դժգոհությունը, գրում է dzen.ru– ն։ Այդ մասին Երևանում կայացած դատական ​​նիստից հետո հայտարարել է Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանելով GRECO-ի վերջին զեկույցը։ Հիշեցնենք, որ վերջերս Եվրախորհրդում կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) հրապարակեց «Պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելումը» զեկույցը: Դա էլ Աշոտյանը համարում է «դեղին քարտ» Հայաստանի իշխանությունների համար։ «Եթե քաղաքականության մեջ լինեին ֆուտբոլային կանոններ, ապա Փաշինյանն արդեն կարմիր քարտ ստացած կլիներ և հեռացված կլիներ խաղադաշտից: Չպետք է  վստահել Արևմուտքին և նրա խաղաքարտերին, նա անազնիվ է խաղում»,- ասել է Աշոտյանը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի, Freedom House-ի և այլ կազմակերպությունների զեկույցներում բացահայտորեն է արտահայտված դժգոհությունը Փաշինյանից։ Միևնույն ժամանակ, Աշոտյանը կարծում է, որ վարչապետին սատարող և ուղղորդող ուժերն են որոշում Հայաստանում իշխանության ապագան, այլ ոչ թե հայ ժողովրդի կամքը։

Նշենք, որ GRECO-ի զեկույցը վկայում է պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրման գործընթացում լուրջ խնդիրների մասին։ Մասնավորապես, հաշվետվությունները լրացվում են սխալներով և բացերով, հայտարարագրերի ստուգումը մակերեսային է, իսկ խախտումների համար պատժամիջոցներ գործնականում չեն կիրառվում։ Շահերի բախումը քննարկվում է միայն կոնկրետ պաշտոնյայի ունեցվածքի շուրջ հանրային ընդվզման դեպքում, իսկ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, որը կարող է զսպել կոռուպցիան, իրականում չի գործում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular