ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում տեղի ունեցած փրայմերիզից (Ներկուսակցական ընտրություններ) հետո ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել. անգամ ծեծկռտուք է եղել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ շաբաթ օրը Գյումրու ռեստորաններից մեկում Գյումրու նախնական ընտրություններում հաղթած և համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանի և ՔՊ-ի կողմից մերժված Կարեն Սարուխանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել։

Կռվի պատճառը եղել է Աննա Հակոբյանի ազգականը՝ Վահագն Մկրտչյանը, ով առաջիկայում պետք է փոխքաղաքապետ նշանակվի։

Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայհոյել ու վիրավորել է Վահագն Մկրտչյանին Սարիկ Մինասյանի մոտ, և վերջերս ՔՊ-ական դարձած Սարիկ Մինասյանն էլ փորձել է պաշտպանել իր ապագա տեղակալին՝ ասելով՝ Վահագն Մկրտչյանը շուտով իմ տեղակալ կնշանակվի, պետք է աշխատեմ նրա հետ, ինչու ես իմ ներկայությամբ հայհոյում:

Եվ չհասկացված դրությունը հասցրել է նրան, որ Սարիկ Մինասյանը հասցրել է մի բռունցքով հարվածել Կարեն Սարուխանյանի դեմքին:

 

 

 

ՔՊ-ական պատգամավորի ու Գյումրու համայնքապետի ԺՊ-ի կռիվը անմիջապես բաժանել են ներկաները, որ չվերածվի մի մեծ ծեծկռտուքի:

 

 

 

Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց և՛ Սարիկ Մինասյանին և՛ Կարեն Սարուխանյանին, սակայն վերջիններս մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Իսկ այլ աղբյուրներից երբ փորձեցինք ճշտել` հաստատեցին, որ երկու քաղաքական գործիչների միջև միջադեպ իսկապես եղել է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular