ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի «եթե ցանկանում է ունենալ լեգիտիմ նախագահ»՞ Այս մասին ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ «(Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու լեգիտիմությունն ավարտված է»։ 

Արձագանքելով՝ Զելենսկին ինքն է Պուտինին անվանել «Ռուսաստանի Դաշնության ոչ լեգիտիմ նախագահ»։
Զելենսկու հնգամյա նախագահական ժամկետը պաշտոնապես ավարտվել է մայիսի 20-ին։ Միաժամանակ երկրի սահմանադրությունը հստակեցնում է, որ նախագահը պետք է կատարի իր պարտականությունները, քանի դեռ չի ընտրվել պետության նոր ղեկավար։ Հերթական նախագահական ընտրությունները հետաձգվել են երկրում ռազմական դրության պատճառով։

Բացի այդ, Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ Ուկրաինայի հարցով խորհրդակցություններին: 

Ռուս նախարարի խոսքով՝ զինադադարը «ուղի է դեպի ոչ մի տեղ», և Մոսկվան չի բավարարվի «դատարկ խոսակցություններով»։ 

Ռուսաստանին անհրաժեշտ են իրավական համաձայնագրեր, որոնք կկարգավորեն երկրի անվտանգության ապահովման պայմանները, ներառյալ դեպի արևելք ՆԱՏՕ-ի չընդլայնումը, պնդում է Լավրովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular