ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … մադժոնգ

ՖՈՏՈ

Զարմանալի Մադժոնգ խաղն իր համբավին է հասել շնորհիվ իր համակարգչային վարկածի, և տարածված է համացանցի  հսկայական թվով օգտատերերի շրջանում: Խաղը դուր է եկել ոչ միայն այն գրասենյակային աշխատողներին, որոնք դեմ չեն ժամանակ սպանելուն, այլ նաև դարձել է Հարավարևելյան Ասիայում ամենատարածված խաղերից մեկը:

Մադժոնգ խաղի  պատմությունը սկսվել է հեռավոր անցյալում: Այն տարատեսակ անուններ է ունեցել մոլորակի տարբեր հատվածներում: Օրինակ՝ բուն Չինաստանում, որը հենց խաղի հայրենիքն է այն կոչվել է  Մադժոնգ, որը թարգմանվում է որպես «ճնճղուկ»: Ռուսաստանում այն ավելի հայտնի է եղել «չինական դոմինո» անվանումով, իսկ եվրոպական երկրներում`« Շանհայի փասիանս»:

Այս խաղի ծագման մի քանի վարկած գոյություն ունի: Ըստ մի վարկածի այն հորինել է մի չինացի ձկնորս, որպեսի շեղվի նավարկության ընթացքում նյարդայնացնող ծովային հիվանդությունից: Մեկ այլ վարկածի համաձայն  Մադժոնգը ստեղծել է մեծ Կոնֆուցիոսը, որով էլ ենթադրաբար բացատրում է այդ խաղի «ճնճղուկ» անունը, քանի որ մեծ մտածողին միշտ էլ դուր են եկել այդ թռչյունները: Նույնիսկ զարմանալի խոսակցություն առ այն, որ Մադժոնգ խաղացել են Նոյի տապանում՝ Մեծ ջրհեղեղի ժամանակ: Բայց գիտնականները հակված են հավատալ, որ իրականում խաղը հայտնվել է 19-րդ դարից ոչ շուտ:  Մոտավորապես այդ ժամանակ են գաղութարարները այն Չինաստանից տարել Եվրոպա, և այն արագորեն սկսել է տարածվել ամբողջ աշխարհում մեկ՝ դառնալով հանրահայտ: Անգամ Մադժոնգի տարբեր մրցույթներ են հայտնվել, ընդ որում այնպիսի լուրջ մրցանակներով, որ ըստ մասշտաբի եղել են  համեմատելի պոկերային մրցաշարերի հետ: Հայտնի է, որ  «չինական դոմինո»-ի  երկրպագուներից մեկն էլ եղել է լեգենդար Վլադիմիր Մայակովսկին: Ներկայումս այդ խաղի տարատեսակները բազմաթիվ են: Այն Մադժոնգը, որը առկա է համակարգչային տարբերակով՝ ճիշտ չէ: Այն ավելի շատ նման է մանկական փասյանսի, որի օգնությամբ զարգանում է հիշողությունը, տրամաբանությունը և մտածողությունը: Բայց իրական Մադժոնգը, որը լայն տարածում ունի զանգվածների շրջանում, 4 անձի համար նախատեսված սեղանի խաղ է, և իր մեջ ներառում է պոկերի և դոմինոյի տարրեր:

Այնուամենայնիվ, Մադժոնգը ցանկացած տարբերակ խաղալիս պետք է օգտագործել դիտարկման, տրամաբանության և հիշողության ամբողջ կարողությունը, ինչը, անկասկած, դարձնում է խաղը ավելի հետաքրքիր և զարգացող: Եվ հենց դա է այդ խաղի  մասսայականության և հաջողության գաղտնիքը:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular