ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեթանյահուն վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լքել է հիվանդանոցը, որտեղ գտնվում էր վերջին մի քանի օրերին վիրահատությունից հետո և գնացել երկրի խորհրդարան՝ հարկային օրինագծի քվեարկության համար. գրում է Jerusalem Post-ը։

Նշվում է, որ, ըստ ամենայնի, Նեթանյահուն դուրս է եկել հիվանդանոցից՝ հակառակ բժիշկների խորհրդին, որոնք նրան խորհուրդ են տվել մնալ և շարունակել ապաքինումը։

Շաբաթ օրը Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ Իսրայելի վարչապետը հետազոտության է ենթարկվել, որի ժամանակ հայտնաբերվել է միզուղիների վարակիչ պրոցես՝ առաջացած շագանակագեղձի բարորակ մեծացումից։ Նշվել է, որ վարչապետը մի քանի օր բուժվել է հակաբիոտիկներով, ինչը հանգեցրել է վարակի վերացմանը։ Կիրակի օրը Նեթանյահուն շագանակագեղձի հեռացման վիրահատության է ենթարկվել։ Նույն օրը ավելի ուշ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Նեթանյահուն վիրահատությունից հետո լավ վիճակում է և լիովին գիտակցության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular