ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը սպառնում է ակտիվացնել Գազային հարվածները, եթե ՀԱՄԱՍ-ը չդադարեցնի հրթիռակոծությունն ու ազատ չարձակի իսրայելցի պատանդներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը չորեքշաբթի նախազգուշացրել է, որ երկիրը կակտիվացնի իր հարվածները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը շարունակի Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծությունն ու ազատ չարձակի իսրայելցի պատանդներին, որոնք մեկ տարույց ավելի գերության մեջ են: Այս մասին գրում է Arab News-ը:

«Ցանկանում եմ հստակ ուղերձ հղել Գազայի ահաբեկիչների ղեկավարներին. եթե ՀԱՄԱՍ-ը շուտով թույլ չտա Գազայից իսրայելցի պատանդների ազատ արձակումը... և շարունակի կրակել իսրայելական համայնքների վրա, նա կբախվի այնպիսի ինտենսիվ հարվածների, որոնք Գազայում երկար ժամանակ չեն եղել»,- ասել է Կացն իսրայելական Նետիվոտ քաղաք այցելելուց հետո, որը վերջերս Գազայից հրթիռակոծության թիրախ էր դարձել:

Գազայում Իսրայելի 15-ամսյա ռազմական արշավի ընթացքում զոհվել է ավելի քան 45,500 մարդ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular