ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դոնալդ Թրամփի առաջիկա վերադարձը Սպիտակ տուն կհանգեցնի Անդրկովկասի և Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ոչ այնքան ակտիվ քաղաքականությանը։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման կանխատեսում է արել Փենսիլվանիայի Լիհայ համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը, գրում է lenta.ru-ն։

Նրա կարծիքով դա պայմանավորված է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրության և Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ցանկության մասին այդ ամերիկացի քաղաքական գործչի հայտարարություններով։ «Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ մեր տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխությունները նվազագույն կլինեն»,- ընդգծել է քաղաքագետը։

Գրիգորյանը նաև նշել է, որ Թրամփի վարչակազմը ստիպված է լինելու գործ ունենալ որոշակի սահմանափակումների հետ։ Գործակալության զրուցակիցը, մասնավորապես, մատնանշել է «ամերիկյան արտաքին քաղաքականության ուժեղ իներցիան և շարունակականությունը, որն այնքան էլ կախված չէ Սպիտակ տանը գտնվողներից»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կօգնի վերականգնել Վաշինգտոնի հարաբերությունները Թբիլիսիի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular