ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարի լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմում կամ, ինչպես ԽՍՀՄ-ում էին ասում, Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակի 80-ամյակը: 1945 թվականից հետո այդ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի, ինչպես նաև զոհվածների հիշատակին նվիրված բազմաբնույթ հուշարձաններ և հուշահամալիրներ են կառուցվել ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Եվ ահա, հոբելյանին ընդառաջ նախատեսվում է վերանորոգել, վերականգնել ու բարեկարգել Հայաստանի տարածքում գտնվող այդ հուշարձաններն ու հուշահամալիրները: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել հասարակական-քաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը: Նա կոչ է արել բոլորին՝ կամավորության սկզբունքով ընդգրկվել այդ աշխատանքներում  արդյունքները հրապարակել «Անմահ գունդ» ֆեյսբուքյան հարթակում: Ավետիսյանը նաև նշել է, որ այն բնակավայրերում, որտեղ իր աջակցության կարիքը կլինի, կարող են դիմել: Նա դիմել է նաև այլ գործարարների, կայացած մարդկանց՝ կոչ անելով մասնակից դառնալ այս նախաձեռնությանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular