ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին

ՍՊՈՐՏ

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը» հույս ունի պայմանագիր կնքել Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելայի հետ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Ակումբը ոչ պաշտոնական բանակցություններ է ունեցել 27-ամյա իտալացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ առաջարկելով տարեկան 18 միլիոն եվրո, ինչը երեք անգամ գերազանցում է նրա աշխատավարձը միլանյան ակումբում։

Նիկոլո Բարելան «Ինտերից» հեռանալու մտադրություն չունի։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Նիկոլո Բարելան մասնակցել է 14 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular