Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNTV հեռուստաալիքի տնօրեն և հաղորդավար Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջ։ Այդ մասին «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրել է իր Telegram ալիքում, գրում է meduza.io-ն։
Սիմոնյանը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել ամուսնու առողջական վիճակի մասին լուրերը։ «Մինչ վերջերս չէի ուզում, բայց քանի որ լրագրողներն արդեն սկսել են զանգահարել, ես ինքս կգրեմ: Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ։ Նա, ինչպես շատերը գիտեն, վաղուց շատ հիվանդ սիրտ ունի»,- ասել է Սիմոնյանը։
Ինչպես հայտնել է Baza հեռագրային ալիքը, Քեոսայանը հոսպիտալացվել է դեկտեմբերի վերջին։
Տիգրան Քեոսայանը 59 տարեկան է: Նա նկարահանել է մի քանի ֆիլմ, այդ թվում «Խեղճ Սաշան», «Նախագահը և նրա թոռնուհին», «Հովտի արծաթե շուշան», «Ղրիմի կամուրջ. Պատրաստված է սիրով» (սցենարի հեղինակ Սիմոնյան)։ 2007 թվականից Քեոսայանն աշխատում է որպես հեռուստահաղորդավար։ 2016 թվականից նա NTV հեռուստաալիքով վարում է «Միջազգային սղոցարան» քարոզչական շոուն։
2022 թվականից Քեոսայանը գտնվում է ԵՄ պատժամիջոցների ցուցակում «ռուսական լրատվամիջոցներում հակաուկրաինական քարոզչություն տարածելու համար»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը