ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ընդամենը նշվում է, որ քննարկվել են անտառների կառավարմանը վերաբերվող հարցեր։ Նիստից տեսանյութ է հրապարակել նաև Նիկոլ Փաշինյանը, մի քանի վայրկյան։ Փաշինյանը կուսակիցներին կոչ է անում ինչ-որ որոշում կայացնել, նշում է, թե դա է իշխանությունը։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, նիստը տևել է մոտ երկու ժամ, փոխադարձ մեղադրանքներ են հնչել, բանը հասել է վիրավորանքների՝ Փաշինյանի ներկայությամբ։ Ամենաբարդը եղել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի վիճակը։ Վերջինս տևական ժամանակ սսկված էր մնում, հաջողացնում էր չհայտնվել սկանդալների մեջ, իսկ երեկվա նիստում ընդհուպ կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ են հնչել Սիմիդյանի հասցեին, իսկ նա կուսակիցներին պատասխանելու ոչինչ չի ունեցել։

Մեր աղբյուրը նշել է, թե նիստից հետո որոշվել է ՔՊ վարչության նիստ գումարել, ավելի հանգիստ պայմաններում քննել ՇՄ նախարարի հարցը, մինչ այդ էլ իրավապահներին հանձնարարվել է մանրամասն ուսումնասիրել նախարարի ու նախարարության գործունեությունը, մասնավորապես, ապօրինի ծառահատումների մասով։

Էլեն Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular