ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2025 թվականին հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900 մետր 39 սանտիմետր. դա 2024 թվականի հունվարի 1-ի համեմատ բարձր է 22 սանտիմետրով: Այսինքն՝ 2024 թվականի հունվարի 1-ի և 2024 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատությամբ Սևանա լճի մակարդակը 22 սանտիմետրով բարձր է: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը 2024 թվականին 131 մլն խորանարդ մետր է կազմել, որը 2023-ի համեմատ ցածր է եղել 97 միլիոնով: Այս թիվը վերջին 15 տարիների համար ամենացածր ցուցանիշն է:

Արփա-Սևան ջրատարով 2024 թվականին շուրջ 184 միլիոն խորանարդ մետր ջուր է տեղափոխվել Սևանա լիճ, որը 73 մլն խորանարդ մետրով ավելի է 2023-ի համեմատ»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular