ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանն այս տարի ժամանակից շուտ է ապամոնտաժել Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառը, ինչն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը, քանի որ նախորդ տարիներին տոնածառը մնում էր մինչև հին Նոր տարի՝ հունվարի 14-ը։ Թե ինչով է պայմանավորված այս հանագամանքը Euromedia24-ը ճշտեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից։

«Քանի որ տոնածառի լույսերի վառման արարողությունը, քաղաքի ամանորյա լուսավորությունը նախորդ տարի դեկտեմբերի 8-ից է մեկնարկել, դրանով պայմանավորված այս տարի ավելի վաղ են տոնածառը հավաքում, ինչպես նաև ամանորյա լուսավորումը։ Փաստացի 1 ամիս թե տոնածառի լույսերը, թե քաղաքի ամանորյա լուսավորությունը միացված է եղել»,- ի պատասխան մեր հարցի ասաց Հայկ Կոստանյանը։ 

Նկատենք, որ նախորդ տարիներին Հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը վառվել էին դեկտեմբերի 19-ին, իսկ այն ապամոնտաժվել էր հին Նոր տարուց հետո։

Սոնա Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular