«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
ՍՊՈՐՏԿայացավ Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվեց Հանսի Ֆլիկի թիմի հաղթանակով՝ 5-2 հաշվով։
Առաջին խաղակեսից հետո հաշիվը 4-1 էր՝ հօգուտ կատալոնական ակումբի։ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդ տեղափոխվելուց հետո առաջին գոլը խփեց «Բարսելոնայի» դարպասը` հանդիպման 5-րդ րոպեին։ 22-րդ րոպեին կատալոնական թիմի կազմում հաշիվը հավասարեցրեց Լամին Յամալը։
Հանդիպման 37-րդ րոպեին արդեն կատալոնացիներն առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին (11մ), իսկ քիչ անց՝ նաև Ռաֆինյան։ Ավելացված 10-րդ րոպեին հաշիվն ավելի խոշոր դարձրեց Բալդեն։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ռաֆինյան դուբլ ձևակերպեց, իսկ 57-րդ րոպեին կատալոնացիների դարպասապահ Վոյցեխ Շչեսնին վտանգավոր սահընկումով կանխեց Մբապեի գրոհը, ինչի պատճառով հեռացվեց խաղադաշտից։ Փոխարինման մտած Ինյակի Պենյան չկարողացավ հեռացնել «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի հարվածը՝ 2-5:
Նշենք, որ պատմության մեջ առաջին անգամ «Բարսելոնան» երկու անգամ անընդմեջ Էլ Կլասիկոյում նվազագույնը 4 գնդակ է ուղարկում «Ռեալի» դարպասը։ Նախորդ հանդիպումը Ֆլիկի սաները հաղթել էին 4-0 հաշվով։
«Բարսելոնան» 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։ Դա մրցաշարի ռեկորդն է։ «Ռեալն» այն նվաճել է 13 անգամ։