ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համեմատություն. Կենսաթոշակների չափերը Վրաստանում և հարևան երկրներում՝

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանը ցածր կենսաթոշակների պատճառով հարևան երկրների շարքում հետնապահներից է։ Մասնավորապես, Վրաստանում միջին ծերության կենսաթոշակը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտավորապես 124 դոլար, իսկ Հայաստանում 125 դոլար։ Ադրբեջանում, Թուրքիայում և Ռուսաստանում այն ​​ գերազանցում է անգամ 200-300 դոլարը, գրում է jnews.ge-ն։

Այսպես, Վրաստանում մինչև 70 տարեկան քաղաքացիների կենսաթոշակը կազմում է 350 լարի (≈126 դոլար), իսկ լեռնային շրջաններում 420 լարի (≈151 դոլար)։ 70 տարեկանից բարձր բնակիչները պետությունից ստանում են 450 լարի (≈162 դոլար), իսկ լեռնային բնակավայրերում 540 լարի (≈195 դոլար)։

Հայաստանում միջին կենսաթոշակը 50000 դրամ է (≈126 դոլար), որը համեմատելի է Վրաստանի ընդամենը նվազագույն կենսաթոշակի հետ։

2025 թվականին Ադրբեջանում միջին ծերության կենսաթոշակը կկազմի 569 մանաթ (≈335 դոլար), իսկ աշխատանքային միջին նպաստը կկազմի 494 մանաթ (≈291 դոլար):

Ռուսաստանում կենսաթոշակների միջին չափը մոտավորապես 24000 ռուբլի է (≈234 դոլար): Այս դեպքում կենսաթոշակի չափը պետք է կազմի նախկին եկամտի առնվազն 40 %-ը։ Այսինքն, 2025 թվականին 80,000 հազար ռուբլի միջին աշխատավարձով մարդու կենսաթոշակի չափը մոտավորապես հավասար է 32,000 ռուբլու (≈ 312 դոլար):

Թուրքիայում նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 10315 լիրա (≈292 դոլար): Առավելագույն վճարումները հասնում են 25000 լիրայի (≈707 դոլար), նման թոշակ սովորաբար ստանում են պետական ​​հատվածի նախկին աշխատակիցները, օրինակ քաղաքապետերը, նախարարները և վարչակազմի ղեկավարները։ Դոկտորական կոչում ունեցող Թուրքիայի քաղաքացիների միջին կենսաթոշակը 18000 լիրա է (≈509 դոլար):

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular