ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալավանցի Ռոբերտին փոխարինեց կապանցի Գրիշիկը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Կապանում բուռն քննարկումների թեմա է դարձել փաստը, որ Սուրբծննդյան պատարագին Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորի պատվարժան գործն այս տարի  ստանձնել է Գրիգոր Փարսյանը՝ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հարազատ եղբայրը։ Բանն այն է, որ Գրիգոր Փարսյանը կամ, ինչպես Կապանում հայտնի է՝ Գրիշիկը, համարվում է քաղաքում հարց լուծող տղա՝ գողական։

«Բոլոր ռազբորկեքն ինքն է տանում, բոլորն իրեն են աբրաշատ լինում»,- ասաց մեր աղբյուրը՝ պատմելով, որ համայնքում միանշանակ չի ընդունվել, որ Հայ առաքելական եկեղեցին այդ սուրբ կարգավիճակը շնորհել է գողականի։ Ի դեպ, նախորդ տարիներին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է եղել եկեղեցու խաչքավորը, այս տարի մերժել է առաջարկը, հավանաբար՝ քաղաքական տարաձայնությունները Փարսյանի հետ այնքան են խորացել, որ կալավանցին չի ցանկանում նրա հետ հաճախ առերեսվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 14․ 01․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular