ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր

ՍՊՈՐՏ

ՌԴ-ի 9-ամյա բնակիչ Ռոման Շոգիևը սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի (IM) միավոր։ Այս նվաճումը հաստատվել է դեկտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած RadnickiChess միջազգային վարպետության մրցաշարում, գրում է chess.com-ը։

ՌԻԱ «Նովոստի»-ն հավելում է, որ Շոգիևն այս նվաճմանը հասել է 9 տարեկան 10 ամսական 7 օրականում՝ գերազանցելով արգենտինացի Ֆաուստինո Օրոյի ռեկորդը, որը գրանցվել էր դեռևս 2023 թվականին։

Միջազգային վարպետի կոչումը նախորդում է գրոսմայստերի կոչմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular