ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Կորեայի քննիչները պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են պաշտոնանկ արված նախագահ Յուն Սոկ Յոլին․ նա  կալանավորվել է ապստամբությունը ղեկավարելու մեղադրանքով, հաղորդում է Renhap News Agency-ն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Գործակալության տվյալներով՝ «Գլխավոր գործադիր քննչական գրասենյակը (CIO) ձերբակալել է նախագահՅուն Սոկ Յոլին՝ հեղաշրջումը ղեկավարելու մեղադրանքով։

Մեքենաների ավտոշարասյունը, որը ենթադրաբար տեղափոխում էր նախագահին, դուրս է եկել պետության ղեկավարի նստավայրից և շարժվել դեպի CIO գրասենյակ։

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը դեկտեմբերի 3-ին երկրում ռազմական դրություն էր հայտարարել՝ պնդելով, որ երկրում որոշ տարրեր սպառնում են պետականությանը։

Այնուհետև Հարավային Կորեայի վեց կուսակցություններ, այդ թվում՝ հիմնական ընդդիմությունը, խորհրդարանին են ներկայացրել նախագահի դեմ իմփիչմենթի նախագիծը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular