ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող նիստում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ անտառահատումների թեմայի շուրջ քաշքշուկ էր եղել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և ԱԺ պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանի միջև, առաջիկայում նոր զարգացումներ է ունենալու։

Սարգսյանը Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանին, նաև Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին էր մեղադրել կոռուպցիայի մեջ, Փաշինյանի ներկայությամբ, միջադեպ սադրել։ ՔՊ-ում դեպքը փորձել են կոծկել, բայց աղմուկից հետո Փաշինյանի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացրել, պարզել, որ Հայկ Սարգսյանը սեփական բիզնես շահերն ունի։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, նա փորձել է ներգրավվել փայտահատումների գործում, ինքն էլ իր բաժինը ստանալ, սակայն կտրուկ մերժում է ստացել թե՛ նախարարից, թե՛ մարզպետից, որոնք արդեն արդյունաբերական հիմքերի վրա են դրել ապօրինի ծառահատումները, և թույլ չեն տալիս այլոց մուտքն իրենց «բոստան»։

Պարզվում է՝ Փաշինյանը լավ տեղյակ է Տավուշում կատարվողից, ու Հայկ Սարգսյանի ակտիվությունն այդ ուղղությամբ, նրան բոլորովին դուր չի եկել։ Ուստի հանձնարարել է պարզել, թե ինչ հետաքրքրություններ ունի «Շիշ բռնողը», որ քիթը մտցնում է իր մարզ։ Իսկ ՔՊ-ում լուրեր են շրջանառվում, որ Հայկ Սարգսյանն ու նրա եղբայրը փորձում են առանձնանալ «Քաղպայմանագրից», իրենց դիրքավորում են որպես ընդդիմություն, չեն շփվում գործընկերների հետ, քննադատում են իշխանության գործողությունները։ 

Ալլա Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular