ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է կանաչ գույն ունենա, իսկ կաթնային յուղի փոխարինիչի դեպքում` նարնջագույն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

Կսահմանվեն կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը, առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները:  Ըստ այդմ` սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի N5 ձեւի անասնաբուժական վկայականը կամ պիտակը պետք է փակցվեն սպառողներին տեսանելի տեղում, ինչը մթերքի կամ հումքի ծագումը նույնականացնելու հնարավորություն կտա:

Զեկուցողի տեղեկացմամբ տնտեսավարողները կամավոր հիմունքներով կարող են իրենց ապրանքը դրոշմավորել կանաչ կամ նարնջագույն գույնով:

Նիստը վարող պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հիշեցրել է, որ նախագծի քվեարկությունը հետաձգվել էր` այն լրացուցիչ քննարկելու նպատակով:

Նախաձեռնությունը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 15-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

Ազգային ժողով

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular