Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելն ու ՀԱՄԱՍ-ը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել հրադադարի շուրջ։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
Դոհայում ընթացող բանակցություններին մնում է պարզել Գազայի հատվածից իսրայելական բանակի դուրսբերման մանրամասները, գրում է Bild-ը։ Զորքերի դուրսբերման ծրագրի իրականացման ընթացքը վերահսկվելու է միջազգային միջնորդների կողմից։
Հրադադարից հետո առաջին փուլում նախատեսվում է ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ահաբեկիչների կողմից առևանգված 33 պատանդների։ Դրա դիմաց Իսրայելը կազատի մի քանի հարյուր պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ դատապարտված ահաբեկիչների։