ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջալալ Հարությունյանը՝ քավության նոխազ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սյունիքի մարզի դատարանն այսօր Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանք։

Դատարանը մեղավոր է ճանաչել Ջալալ Հարությունյանին 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 12-ին, Ֆիզուլիի ուղղությամբ՝ Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում, Ցորի զորամասի 20 զինծառայողների մահվան համար, ովքեր սխալ հրամանի պատճառով հայտնվել էին ադրբեջանական զինուժի շրջապատման մեջ և սպանվել։ Հարությունյանին 5-ից 10 տարվա ազատազրկում է սպառնում։

Գեներալ-լեյտենանտը դառնալու է քավության հերթական նոխազը ՀՀ գործող իշխանությունների համար։ Նիկոլ Փաշինյանի թիմը 44-օրյա պատերազմից հետո ամեն բան արել և անում է՝ պարտության մեղքը բացառապես զինվորականության վրա բարդելու համար։ Առաջիկայում, երբ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ի վերջո բարեհաճի հրապարակել քննիչ հանձնաժողովի զեկույցը, բարձրաստիճան նախկին, նույնիսկ՝ գործող զինվորականների դեմ քրեական գործերի տարափ է սպասվում։ Մեր տեղեկություններով, դատախազների և քննիչների մի փոքր խումբ աշխատում է փաստաթղթերի նախապատրաստման ուղղությամբ։ Հատկապես արտահերթ ընտրությունների հավանականության պայմաններում Փաշինյանին կրկին հարկավոր է լինելու քավության նոխազների նոր բազմություն։ 

Անահիտ Հունանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular