ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ն նոր վարկ կստանա՝ Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային ենթահատվածը կառուցելու համար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ 3 ենթահատվածների՝

27.12 կմ  երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 ÷ կմ27+125,

8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված,կմ27+125 ÷ կմ35+775,

24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված,կմ35+775 ÷ կմ60+022:

Այս համաձայնագրով համաֆինանսավորվող ծրագրի նպատակը Հայաստանին աջակցելն է՝ կառուցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային ենթահատվածը։

Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։

Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են՝

ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում՝ նաև ամրացված կողնակներ),  3երթևեկելի գոտիներով (3,30 մ) ճանապարհի կառուցում,

3 թունելների, 16 կամուրջների, 83 հեղեղատների, 28 հենապատերի կառուցում:

Նախատեսվում է աշխատանքներն իրականացնել կլիմայադիմացկուն շինարարության մեթոդների, կանաչ ճանապարհների սկզբունքների և շահագործման ու պահպանման լավագույն փորձի ներդրմամբ:

Հյուսիսային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ԱԶԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ: Ծրագրի ֆինանսավորման համար հաշվարկված վարկային միջոցները կազմում են 236,0 մլն. եվրո: Ծրագիրը համաֆինանսավորվելու է նաև Հայաստանի կողմից:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033թ․ նոյեմբերը:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular