ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկում է նոր մրցույթ պատանի երաժիշտների համար. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարում է 2025թ.-ի կրթական ծրագիրը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, հավատարիմ մնալով պատանի երաժիշտներին աջակցելու և զարգացնելու իր առաքելությանը, հայտարարում է իր նոր՝  2025թ․ կրթական և զարգացման ծրագրի մրցույթը` 10-16 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտների համար: Ծրագրին կարող են դիմել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների ու քոլեջների սաները հետևյալ մասնագիտությունների գծով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր, տավիղ, սաքսոֆոն:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իր եզակի դերն ու կարևոր ներդրումն ունի Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության և

զարգացման մեջ: Հիմնադրամն իրականացնում է մշակված յուրահատուկ համապարփակ կրթական ծրագիր տաղանդավոր պատանի երաժիշտների համար հետևյալ 7 ուղղություններով՝

  • Վարպետության դասեր և դասխոսություններ
  • Բեմական փորձ
  • Կրթական ուղևորություններ արտերկիր
  • Այցելություն համերգների
  • Օտար լեզուների դասեր
  • Թանգարանային այցեր
  • Կրթաթոշակ

Մրցութային փուլերը հաղթահարած դիմորդները կստանան բացառիկ հնարավորություն անվճար հիմունքներով մասնակցել վարպետության դասերի և դասախոսությունների հանրահայտ միջազգային երաժիշտների և պրոֆեսորների հետ, հանդես գալ համերգային ելույթներով ՀՀ-ում և արտերկրում, ունենալ կրթական ուղևորություններ արտեկիր, այցելել ՀՀ թանգարաններ, մասնակցել օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման դասերի, ստանալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած հայաստանյան համերգների հրավիրատոմսեր և կստանան ֆինանսական աջակցություն։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2025թ.-ի փետրվարի 6-ը: Դիմումներն ընդունվում են առցանց՝ Հիմնադրամի կայքէջով հայտն ուղարկելու միջոցով։

- -

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, ով նաև հանդիսանում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը: Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է 2019թ․-ից և հինգ տարիների ընթացքում  նախաձեռնել և մեծ հաջողությամբ իրականացրել է կրթական ծրագրեր` աջակցելով 66 հայ տաղանդավոր պատանի երաժիշտների, ովքեր արդեն գրանցում են մեծ հաղթանակներ և հաջողություններ թե Հայաստանում, և թե արտերկրում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular