ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության ամենահզոր և ծանր հրթիռի՝ Starship-ի 7-րդ փորձնական թռիչքն ավարտվել է անհաջողությամբ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Պատմության ամենահզոր և ծանր հրթիռի՝ Starship-ի յոթերորդ փորձնական թռիչքն ավարտվել է անհաջողությամբ։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է SpaceX մշակող ընկերությունը։

Հրթիռն արձակվել է Տեխաս նահանգի Բոկա Չիկա քաղաքի արձակման հարթակից։ Բազմակի օգտագործման Super Heavy առաջին աստիճանը տիեզերանավը դուրս է բերել ուղեծիր, որից հետո այն վերադարձել է Երկիր և վայրէջք կատարել արձակման հարթակի վրա։ 

Վերին աստիճանն առանձնացել է արդեն երկնքում. դրա բոլոր 6 Raptor շարժիչները գործարկվել են և տիեզերանավը պատրաստվել է տիեզերք մտնելուն: Բայց հետո կապը դրա հետ կորել է, և տիեզերանավը կործանվել է:

«Նախնական տվյալներով՝ շարժիչի պատի վերևի խոռոչում թթվածնի կամ վառելիքի արտահոսք է եղել»,- մեկնաբանել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը:

Starship-ը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է: Ըստ SpaceX-ի՝ այն կկարողանա մարդկանց և բեռներ հասցնել Երկրի ցածր ուղեծիր, Լուսին և Մարս: Համակարգի ընդհանուր նախագծային տարողունակությունը 150 տոննա է: Բազմակի օգտագործման Starship համակարգը բաղկացած է 70 մետրանոց Super Heavy առաջին աստիճանից և 50 մետրանոց Starship տիեզերանավից՝ լրացուցիչ շարժիչներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular