ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա՛մ սպանել են, կա՛մ ստիպել են ինքնասպան լինել․ Նարեկ Գրիգորյանի ծնողները չեն հավատում ինքնասպանությանը

ՎԻԴԵՈ

2024 թվականի նոյեմբերի 13-ին ՌՈ կարգապահական վաշտում մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանի ծնողները չեն հավատում ինքնասպանության պաշտոնական վարկածին։ Նարեկի մայրը՝ Վարսիկ Հովհաննիսյանը պնդում է՝ որդուն կա՛մ սպանել են, կա՛մ ստիպել են ինքնասպան լինել։ NEWS.am–ի հետ զրույցում պատմում է, որ գումարտակի հրամանատարը հարվածել է դիրքերից վերադարձած զինվորներին՝ դիրքերում սնունդ գնելու նպատակով գումար հավաքելու համար։

«Շարքի մեջ երեխաներին ծեծել է, հետո էլ չաստ նայողին է հանձնարարել այդ հարցով զբաղվել։ Լսարանում վիճաբանություն է տեղի ունեցել տղայիս ու այդ չաստ նայողի միջև։ Երևի թեժ վիճաբանություն է եղել, որովհետև տղաս երբեք թույլ չի տվել, որ իրեն ստորացնեն, նվաստացնեն»,–պատմում է Նարեկի մայրը։

Վարսիկ Հովհաննիսյանն ասում է՝ կարգապահական վաշտում անցկացրած երկու շաբաթվա ընթացքում Նարեկը երկու անգամ հեռախոսով զրուցել է իրենց հետ, ծխախոտ է խնդրել։ Նոյեմբերի 13-ին տղաները պետք է զորամաս վերադառնային, որտեղից պետք է զանգահարեր ընտանիքին, սակայն առավոտյան՝  ժամը 9։20 ի սահմաններում, Նարեկի մարմինը սավանով կախված են հայտնաբերել։

«Նարեկի գլխին հարվածի հետք կա, ինձ ասում են, որ մարմինը իջեցնելիս գլուխը կպել է պահարանին, բայց ես կասկածում եմ։ Բացի այդ, ասում են, որ սավանը կապել է գազի խողովակից, գազի խողովակը գրեթե կպած է պատին, ինչպե՞ս է կապել, որ ձեռքը չի վնասել։ Ամուսինս դիահերձարանում նկատել է, որ Նարեկի վզին բարակ կարմիր գիծ կա։ Ես անընդհատ փորձում եմ սավանը կապել, հասկանալ, թե ինչ հետք է մնում, բայց ոչ մի անգամ նման բարակ հետք չի թողնում»,–ասում է Նարեկի մայրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular