ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը երեկ միաձայն ընտրվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ։ Ընտրությունները կայացել են Մատենադարանում, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հերթական ժողովում։ Շուրջ 8 տարի ֆեդերացիան գլխավորած, Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել էր ՀԾՖ նախագահի պաշտոնում այլևս չառաջադրվելու մասին:

Ֆեդերացիայի 110 անդամից ներկա է եղել 79 պատվիրակ, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել միակ թեկնածու Արայիկ Հարությունյանի օգտին։ «Նպատակս է ցույց տալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի՝ իմ պատկերացրած ղեկավարման/կազմակերպման մոդելը, որը կարող է ապագայում վարակիչ դառնալ մյուս ֆեդերացիաներում»,- ֆեյսբուքյան իր էջում ընտրություններից հետո գրել է Արայիկ Հարությունյանը:

Վերջինիս ընտրությունը մարզական այդ կարևորագույն կառույցի ղեկավարի պաշտոնում սոցցանցերում ընդունվել է կամ բուռն դժգոհությամբ, կամ ոչ պակաս բուռն ծաղրով։ Հարությունյանը սպորտի հետ որևէ առնչություն չունի՝ չհաշված, որ համակարգել է տարբեր մարզական միջոցառումներ, դրանց համար հատկացված հսկայական գումարները։ Թե ինչպես է համակարգել, կարելի է կարդալ այդ օրերին մամուլի հրապարակումներում, որտեղ կոռուպցիայի մասին բազմաթիվ դրվագներ կան։

Հարցն այն է, թե ինչու է վարչապետի աշխատակազմի ղեկավարը գրոհում ծանրամարտի ֆեդերացիան։ Ծանրամարտը հայկական սպորտում առաջնային դիրք է գրավում, հայ մարզիկները բավական հաջող են հանդես գալիս՝ մեդալներ բերելով։ Եվ դա շնորհիվ երկար տարիներ այլ անձանց կատարած ահռելի աշխատանքի։ Եվ այժմ, գործող իշխանությունները փորձում են յուրացնել այլոց ձեռքբերումները, ներկայացնել դրանք որպես փաշինյանական իշխանության հաջողություններ։ Գործող իշխանությունը, չստեղծելով որևէ բարիք, յուրացնում ու փոշիացնում է ուրիշի ստեղծածը։ Թեպետ, այս դեպքում պետք է ցավակցել մարզաշխարհին։ Առնվազն ծանրամարտն առաջընթացի փոխարեն հետընթաց է գրանցելու։ 

Աննա Աբազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular