ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հակասությունները գնալով խորանում են։ Դրանք այնպիսի ծավալների են հասել, որ այլևս քպականները խորհրդարանում չեն թաքցնում իրենց հակակրանքը տարբեր կուսակիցների նկատմամբ։

ՔՊ-ում իրավիճակն այնքան է սրվել, որ որոշվել է առաջիկայում մեծ հավաք կազմակերպել, քննարկել մի քանի կուսակցականների հարցը։ Այդ առումով գլխավորը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, որը շարունակում է խնդիրներ հարուցել խմբակցության անդամների համար։ Օրերս մի խումբ քպականներ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ, նրան փաստերով ապացուցել, որ հենց Անդրանիկ Քոչարյանն է կանգնած տարբեր ընդդիմադիր լրատվամիջոցներում կուսակիցների դեմ պատվիրված հոդվածներ և արտահոսքեր կազմակերպողը։

Եթե նոյեմբերին, կեսգիշերային SMS-ներից հետո Քոչարյանին հաջողվել էր մի պահ դառնալ Նիկոլ Փաշինյանի սիրելի պաշտոնյան՝ կուսակիցների վերաբերյալ տարբեր գաղտնի տեղեկություններ նրան փոխանցելով, ապա այժմ ինքն է հայտնվել բոլորի թիրախում։ Ընդհուպ, ՔՊ վարչության մի քանի անդամներ հայտարարել են, թե կուսակցությունում կամ իրենք պիտի լինեն, կամ՝ Քոչարյանը։ Վերջինս, ի դեպ, ձեռքերը ծալած չի նստում, կուսակիցներին էլ սպառնում է, որ, եթե բարձրացվի իր պաշտոնանկության հարցը, ապա շատերի մասին վարկաբեկող տեղեկություններ կհայտնվեն ԶԼՄ-ներում։ 

Սուսաննա Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular