Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ՀՀ չեմպիոն
ՍՊՈՐՏԳրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երրորդ անգամ դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն։
33-ամյա շախմատիստը Հայաստանի 85-րդ առաջնությունում 9 խաղափուլում չի կրել ոչ մի պարտություն, վաստակել է 6,5 միավոր։ Երկրորդ տեղը 5,5 միավորով զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, նույնքան միավորով երրորդը ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանն է։
Ռոբերտ Հովհաննիսյանը նախկինում չեմպիոն էր դարձել 2011 ու 2024 թվականներին։