ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արման Ծառուկյան․ Օլիվեյրայի հետ մենամարտն ունի իմաստ, ես պատրաստ եմ

ՍՊՈՐՏ

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը պատրաստ է մեջքի վնասվածքը բուժելուց հետո ռեւանշ-մենամարտ անցկացնել UFC նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ։

«Օլիվեյրայի հետ մենամարտն ունի իմաստ։ Նա չի կարող լինել տիտղոսի հավակնորդ, քանի որ ես նրան հաղթել եմ։ Եթե UFC-ն ցանկանա դարձյալ կազմակերպել այդ մենամարտը, ես կողմ եմ։ Օլիվեյրայի թիմն ասում էր, որ նրանք կհաղթեին ինձ 5 ռաունդում։ Ես պատրաստ եմ ռեւանշի Օլիվեյրայի հետ»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է JAXXON-ը։

Արման Ծառուկյանն անցած տարվա ապրիլին հաղթել էր Օլիվեյրային մրցավարների ոչ միաձայն որոշմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular