ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միջազգային ասպարեզում խոշոր պետությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվում է, և միջուկային տերությունների միջև դաժան բախման ռիսկերը մեծանում են: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Աշխարհում աճող հակամարտությունների և ուժեղացված աշխարհաքաղաքական մրցակցության ֆոնին մեծանում են խոշոր պետությունների միջև դաժան բախման ռիսկերը, այդ թվում՝ միջուկային տերությունների մասնակցությամբ», - նշել է Շոյգուն։

Ըստ Շոյգուի՝ արևմտյան երկրները «գաղափարական և արժեքային ագրեսիա» են սանձազերծել Ռուսաստանի և Բելառուսի դեմ և փորձում են հարվածել ոչ միայն տնտեսական պատժամիջոցներով, այլև ապակայունացնել երկրների ներքաղաքական իրավիճակը։

«Ներքին իրավիճակն ապակայունացնելու, սոցիալական հիմքերը խարխլելու և խորթ նեոլիբերալ գաղափարախոսություն պարտադրելու փորձերը շարունակվում են»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular