ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը «ՀՀ 2025 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» զեկույց է հրապարակել, որն արդեն արժանացել է մասնագետների բուռն քննադատությանը։ Ահռելի գումարներով ստեղծված և կարևոր նշանակություն ունեցող ծառայության զեկույցը, ըստ ոլորտի փորձագետների, ավելի շուտ մանկամիտ պատկերացումներով և իշխանական կեղծ նարատիվներով շարադրություն է, քան անվտանգային ռիսկեր կանխատեսող և կանխող գերատեսչության զեկույց։

Ծառայությունը հայտնել է, թե Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում։ Այս կանխատեսումը, ինչպես նշված է զեկույցի նախաբանում, հիմնվում է 2023-2024 թվականների զարգացումների՝ գնահատականի վրա։ «Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում», - նշում է կառույցը։

Տարեսկզբին Ադրբեջանի նախագահը Հայաստանն անվանել էր ֆաշիստական պետություն, մի շարք այլ հայտարարություններ արել, այդ թվում՝ չէր շրջանցել նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի», «Զանգեզուրի» միջանցքի թեմաները: Նիկոլ Փաշինյանն էլ մոտ երեք տարի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելուց հետո հայտարարել էր՝ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել:

Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած Արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում միաժամանակ նկատում է՝ «պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը»։

Առնվազն տարօրինակ է, որ նման ծառայությունը կարող է Ադրբեջանի պես երկրի հետ որևէ պայմանագիր անվտանգային ռիսկեր կանխող գործիք համարել՝ հաշվի առնելով պատմական փորձը։ Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ այս ծառայությունը պարզապես հերթական անգամ փորձում է հանգստացնել հանրությանը, և դա անում է չափազանց ապաշնորհ կերպով։

Սոնա Մկրտչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular